Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները, հոկտեմբերի 11-ին, Երեւան քաղաքի Ազատության պողոտայի 6 շենքի մի բնակարանից ՔՀԳՎ բերման են ենթարկել 43-ամյա Դավիթ Գ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2006 թ. հոկտեմբերի 28-ից Ուկրաինայի Հանրապետության Կիեւի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր զենք-զինամթերքի, պայթուցիկ նյութերի հետ ապօրինի առնչվելու մեղադրանքով:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: