Ոստիկանության Շենգավիթի բաժնում, հոկտեմբերի 11-ին, հաղորդում էր ստացվել, որ անհայտ ավտոմեքենայի վարորդը Շարուրի փողոցում վրաերթի է ենթարկել մի քաղաքացու, պատճառել վնասվածքներ եւ դեպքի վայրից դիմել փախուստի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով, կատարել է 24-ամյա Արամ Բ.-ն, որը, ոստիկանների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ներկայացել է Չարբախի բաժանմունք եւ տվել խոստովանական բացատրություն:

Կատարվում է քննություն: