Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) ռեկտոր Արա Ավետիսյանի հրամանով ՀՊՃՀ-ում ձեւավորվել է պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձերի կարգավորման հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի համալսարանի ֆինանսատնտեսական գործունեության կազմակերպման վիճակը եւ մինչեւ ս.թ. նոյեմբերի 1-ը առաջարկություն ներկայացնի պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձի ֆոնդի ձեւավորման եւ բաշխման վերաբերյալ:

ԲՈՒՀ-ի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նման հանձնաժողով ձեւավորելու որոշումը կապված է ՀՊՃՀ-ում նոր ուսումնական տարվանից պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձերի հաշվարկման նոր մեխանիզմի ներդրման շուրջ պրոֆեսորադասախոսական կազմի մի շարք ներկայացուցիչների անհամաձայնության հետ:

Հանձնաժողովում ընդգրկված են Արհեստակցական կազմակերպության նախագահը, բուհի երկու պրոռեկտորները, Ծրագրա-մեթոդական վարչության եւ Ֆինանսատնտեսագիտական վարչության պետերը, Ուսանողական խորհրդի նախագահը, աշխատավարձերի նվազման դեմ ստորագրահավաքի նախաձեռնողները եւ ՀՊՃՀ այլ աշխատակիցներ:

ԲՈՒՀ-ի ռեկտորի հրամանում, մասնավորապես, ասվում է.

«Հիմք ընդունելով  պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների կողմից հրավիրված արհեստակցական կազմակերպության ժողովում քննարկված հարցերին լուծում տալու անհրաժեշտությունը.

Հրամայում եմ՝

1.  Ստեղծել աշխատանքային խումբ հետեւյալ կազմով՝

1. Համլետ Մկրտչյան     -   Արհեստակցական կազմակերպության նախագահ, հանձնաժողովի նախագահ  

2.  Սուրեն  Աղբալյան    -  Կրթական ծրագրերի եւ ուսումնա-մեթոդական աշխատանքների  գծով

 պրոռեկտոր, անդամ 

3. Գրիշա Հովհաննիսյան - Աշխատակազմի ղեկավար, ֆինանսատնտեսական հարցերի գծով   պրոռեկտոր, անդամ

4. Կարեն Արզումանյան  -     Ծրագրա-մեթոդական վարչության պետ, անդամ

5. Կարինե Խաչատրյան    -  Ֆինանսատնտեսագիտական վարչության պետ, գլխավոր

  հաշվապահ, անդամ

6. Անուշ Աբովյան      - Ֆինանսանտնեսագիտական վարչության գլխավոր տնտեսագետ-     վերլուծաբան, անդամ

7. Լաերտ Հովհաննիսյան- ,,Ջերմաէներգետիկա եւ շրջակա միջավայրի պաշտպանություն,,   ամբիոնի դոցենտ, անդամ

8. Աշոտ Խաչատրյան      -   Ֆիզիկայի ամբիոնի վարիչ, անդամ  

9. Նորայր Հարությունյան- ,,Ջերմաէներգետիկա եւ շրջակա միջավայրի պաշտպանություն,, ամբիոնի դոցենտ, անդամ

10. Գեւորգ Բալումյան -  ,,Ընդերքաբանություն եւ շրջակա միջավայրի պահպանություն,,  ամբիոնի դոցենտ, անդամ

11. Գոռ Վարդանյան        -    Ուսանողական խորհրդի նախագահ, անդամ 

12. Նվարդ Այվազյան       -    Իրավաբան, անդամ 

13. Մարտին Այվազյան     -    Ռադիոտեխնիկայի  եւ կապի համակարգերի ֆակուլտետի դեկան,        անդամ

14. Հրաչյա Կարապետյան - ,,Օդային տրանսպորտի շահագորում եւ կառավարում,, ամբիոնի վարիչ, անդամ 

15.  Լարիսա Չարխիֆալակյան-,,Ձեռնարկությունների տնտեսագիտություն եւ կառավարում-1,,  ամբիոնի դոցենտ, անդամ

2. Աշխատանքային խմբին՝ ուսումնասիրել համալսարանի ֆինանսատնտեսական գործունեության կազմակերպման վիճակը եւ մինչեւ ս.թ. նոյեմբերի 1-ը առաջարկություն ներկայացնել պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձի ֆոնդի ձեւավորման եւ բաշխման վերաբերյալ:

3. Պրոռեկտորներ  Գ.Հովհաննիսյանին եւ Ս.Աղբալյանին ՝ աշխատանքային խմբի կողմից ներկայացված  նախագիծ-առաջարկությունը 10-օրյա ժամկետում, սահմանված կարգով, քննարկման ներկայացնել ռեկտորատի եւ գիտական խորհրդի արտահերթ նիստերում:

4. Հրամանի կատարման վերահսկողությունը հանձնարարել՝ պրոռեկտոր Գ.Հովհաննիսյանին»: