Հոկտեմբերի 12-ին, ժամը 14.48-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզում` «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Շորժա գյուղի տեղամասում, այսօր՝ հոկտեմբերի 12-ին, հրդեհ է բռնկվել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել Ճամբարակ քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.12-ին, մարվել՝ 17.18-ին: Այրվել է մոտ 3 հա բուսածածկույթ:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են Շորժայի տեղամասի 11 աշխատակից` տեղամասի պետի եւ 12 տեղի բնակիչ` Շորժայի գյուղապետի գլխավորությամբ:





























