Մարդկանց մեծ մասը Խաչատուր Աբովյանին գիտի որպես արեւելահայ գրականության հիմնադիր, սակայն ոչ բոլորը գիտեն, որ նա 1929 թվականի հոկտեմբերի 9-ին բարձրացել է Արարատ լեռը, իսկ դրանից հետո եւս 2 անգամ կրկնել է այդ քայլը: Նա նաեւ առաջինն է բարձրացել Արագածի գագաթը 1843-հուլիսին:
Ինչպես գրում է «Ասպարեզ»-ը, ի պատիվ այդ սխրանքի, այսուհետ հոկտեմբերի 9-ին ամենամոտ կիրակին կնշվի Խաչատուր Աբովյանի վերելքի օր: Բոլոր հայերին կոչ է արվում այդ օրը անցկացնել լեռներում:
Ճանապարհորդների հայկական ասոցիացիայի ակտիվ անդամներից Ռոբերտ Ասսարյանը, Լոս Անջելեսում խորհրդակցել է հայ ճանապարհորդների երեք խմբերի հետ, որի արդյունքում ծնվել է Խաչատուր Աբովյանի վերելքի օրվա գաղափարը:
Այդ գաղափարն առաջին անգամ ծագել է Ռոբերտի եւ Ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի ղեկավարության միջեւ քննարկման ժամանակ: Ֆեդերացիայի ղեկավարությունը դիմել է Հայաստանում սպորտի ոլորտի պատասխանատուներին, որպեսզի այդ տոնը պաշտոնականացվի Հայաստանում:
Հաջորդ տարի տոնը կկայանա հոկտեմբերի 12-ին:





























