Վայոց ձորի մարզի Սարավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել վթար: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե ահազանգը ստացվել է հոկտեմբերի 12-ին, ժամը 20.41-ին:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռեւս չբացահայտված հանգամանքներում Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 162-րդ կմ-ի մոտակայքում «Օպել» մակնիշի 33 DO 820 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ ընկել առուն:
Հրշեջ-փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով ավտոմեքենան դուրս են բերել առվից:
Զոհեր եւ տուժածներ չկան:





























