Տավուշի մարզում հակառակորդի կրակոցից քաղաքացիական բնակիչ է վիրավորվել: Այդ մասին NEWS.am-ին հայտնեց Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Երեկ` հոկտեմբերի 12-ին, կեսօրին մոտ հակառակորդը կրակ է բացել Ներքին Կարմիրաղբյուրի խաղաղ բնակիչների ուղղությամբ, որոնք աշխատելիս են եղել հանդերում: Մեքենայի ուղղությամբ կրակի արդյունքում կրծքավանդակի ձախ կողմի հետին մասից վիրավորվել է Նավուր գյուղի բնակիչ Հայկ Ստեփանի Քոսակյանը:
Հովհաննիսյանի խոսքով, նա այժմ գտնվում է Բերդի քաղաքային հիվանդանոցում, վիճակը միջին ծանրության է:





























