Լոռու մարզի ոստիկանները բացահայտել են նախօրեին կատարված սպանությունը:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, երեկ՝ հոկտեմբերի 12-ին, Վանաձորի Երկաթուղայինների այգու եւ թիվ 3-րդ գիշերօթիկ դպրոցի հարեւանությամբ վիճաբանություն էր եղել, որն ավարտվել էր սպանությամբ: Օպերատիվ-քննչական խումբը տեղում պարզել էր, որ մահացածը Երեւան քաղաքի բնակիչ 15-ամյա Դավիթ Հովակիմյանն է, ով սովորում էր Երեւանի թիվ 97-րդ դպրոցի 10-րդ դասարանում եւ մինչեւ 17 տարեկանների ձեռքի գնդակի մրցումներին մասնակցելու համար Աջափնյակ վարչական շրջանի թիմի հետ գտնվում էին Վանաձորում:

Ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում սպանություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել Վանաձորի բնակիչ, ,«Քուրդ» մականվամբ 22-ամյա Կարեն Կունգորցեւը: Վկաները հայտնել են, որ հենց նա է դանակահարել 15-ամյա տղային:  Կունգորցեւը նախկինում դատապարտված է եղել բանակում կատարած հանցագործության համար:

Հարուցված քրգործի շրջանակներում Կարեն Կունգորցեւը ձերբակալվել եւ տեղափոխվել է ոստիկանության Վանաձորի բաժնի ձերբակալվածների պահման վայր: