Փրկարար ծառայությունը հոկտեմբերի 13-ին, ժամը 19.45-ին տեղեկատվու­թյուն է ստացել, որ ժամը 16.30-ի սահմաններում Աշտարակ-Երեւան ավտոճանապարհի 2-րդ կմ-ում տեղի է ունեցել վթար:

Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքերում բախվել են Գ.Մ.-ի վարած «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 23ՕՕ468 պետհամարանիշի, Ռ.Մ.-ի վարած  «Իսուզու» մակնիշի 19ՏՍ572 պետհամարանիշի եւ Է.Թ.-ի վարած «Ֆոլկսվագեն Գոլֆ» մակնիշի MGM473 պետհամարանիշի ավտոմեքե­նա­­ները, ին­չից «Ֆոլկսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր ՌԴ քաղաքացի, 1974թ. ծնված Ա.Պ.-ն տեղափոխվել է Աշտարակի ԲԿ, որտեղ համապատաս­խան հետազոտությունից հետո` դուրս է գրվել:

Դեպքի մասին տեղեկացվել է ԱԳՆ-ի հետ ՃԿԿ պատասխանատու աշխատակիցը: