Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 17-րդ կմ-ին, հոկտեմբերի 13-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «Սուզուկի Գրանտ Վիտարա» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի բետոնե ցանկապատին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատահարի հետեւանքով ուղեւորը` Վրաստանի քաղաքացի, 29-ամյա Էդվարդ Հարությունովը, տեղում մահացել է, իսկ վարորդը եւ մյուս 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























