Լոռիի մարզի Քարինջ գյուղում, հոկտեմբերի 12-ին, ժամը 02.00-ի սահմաններում, «ԶԻԼ-130» մակնիշի բեռնատարը դուրս է եկել երթեւեկելի մասից եւ գլորվել ձորը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը` 43-ամյա Նաիրի Զարգարյանը, տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:





























