Սննդի անվտանգության պետական ծառայությունը գրեթե չի կատարում իր պարտավորությունները: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 14-ին, լրագրողներին է հայտարարել «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը: «Այդ ծառայությունը, որը գյուղնախարարության կազմում է, այս տարվա ընթացքում որեւէ լուրջ հետազոտություն չի արել: Քայլեր չեն ձեռնարկվել տնտեսվարող սուբյեկտների մոտ թերությունները հատնաբերելու ուղղությամբ»,-ընդգծել է Պիպոյանը:

Նրա խոսքով՝ լուրջ խախտումները, որոնց մասին խոսում է հասարակությունը, բացահայտվել են մամուլի կամ իր կազմակերպության կողմից. «Միայն դրանից հետո Ծառայությունը սկսել է ինչ-ինչ քայլեր ձեռնարկել»:

Ընդգծենք, որ այս տարվա ընթացքում «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ-ն հետազոտել է պաղպաղակի, ձվերի, կոսմետիկայի եւ մի շարք այլ ոլորտների շուկաները: