«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ, ջրագծի վթարի հայտնաբերման աշխատանքների հետ կապված, հոկտեմբերի 16-ին ժամը 10.00-ից մինչեւ հոկտեմբերի 17-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 7-րդ զանգվածի բազմաբնակարան շենքերի, հարակից տարածքների եւ Դավիթ Բեկի փողոցի անհատական տնատիրություների ջրամատակարարումը:

Իսկ ջրագծի վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, հոկտեմբերի 16-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Երեւանյան եւ Նատի թաղամասերի, Համակցված կերերի գործարանի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: