Երեւանի Սեբաստիա փողոցի թիվ 20 շենքի դիմաց հոկտեմբերի 13-ին, վթարի են ենթարկել գյուղատնտեսության նախարարության աշխատակիցը եւ «Գրեյթ Վելլի» ՍՊԸ-ի կոմերցիոն տնօրենը: NEWS.am-ի թղթակցին ոստիկանությունից հայտնեցին, որ երեկ ժամը 14.00-ի սահմաններում Երեւան քաղաքի բնակիչ 41-ամյա Էմանուել Մարգարյանը, վարելով BMW մակնիշի մեքենան, կտրուկ արգելակել է, ինչի հետեւանքով ավտոմեքենայի մեջ գտնվող Երեւանի բնակիչ, 59-ամյա Գայանե Մարտիրոսյանը գլխով հարվածել է մեքենայի դիմապակուն: Նա տեղափոխվել է Մալաթիա բժշկական կենտրոն:

Ըստ տեղեկությունների՝  Գ. Մարտիրոսյանը աշխատում է ՀՀ Գյուղատնտեսության նախարարությունում, իսկ BMW-ի վարորդը «Գրեյթ Վելլի» ՍՊԸ-ի կոմերցիոն տնօրենն է:  Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում: