«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հոկտեմբերի 14-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 408 դրամ: Հոկտեմբերի 11-ի համեմատ դոլարը էժանացել է 0,24%-ով կամ 1 դրամով:
Բորսայում այսօր վաճառվել է 200 հազ. դոլար:
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքուվաճառքի փոխարժեքը գտնվում է 406-409 դրամ միջակայքում:
Forex միջազգային շուկայում դոլարն այսօր թուլացել է այլ արժույթների նկատմամբ, քանի որ ԱՄՆ-ում բյուջետային ճգնաժամը շարունակվում է: Եվրոն այսօր բարձրացել է մինչեւ 1.3563 դոլար:
Ռուսաստանի կենտրոնական բանկը դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ սահմանել է 32,2663 ռուբլի: Դոլարը թանկացել է ռուբլու նկատմամբ:





























