Նաբերեժնիե Չելնախում սպանել են «Օքուփայ պեդոֆիլյայ» շարժման ակտիվիստուհուն: Միջադեպը տեղի է ունեցել Սիդորովկա բնակավայրում: Սպանված Ելենա Գորբուշկովան շարժման տեղական բաժանմունքի առաջնորդն էր:

Հետաքննության տվյալներով՝ նա մահացել է ծակող-կտրող գործիքով հսացված մոտ քսան վերքերի պատճառով, հաղորդում է Թաթարստանի հանրապետության հարցերով ՌԴ ՔԾ-ն: Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ:

Հանցագործությունն իրականացնելու կասկածանքով ձերբակալել են տեղացի 27-ամա բնակչի: Նախկինում տղամարդը քանիցս քրեական պատասխանատվության է ենթարկվել; Նա խոստովանել է, որ ինքն է հանցագործության հեղինակը եւ հայտարարել է, որ այդ քայլին գնացել է կնոջ հանդեպ հակակրանքի պատճառով: Քննիչներն առայժմ պարզում են դեպքի մանրամասները: Այս մասին հաղորդում է Vesti.ru-ն:

Գորբուշկովան ունի տասնամյա դուստր: Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ, ակտիվիստուհու հուղարկավորությունը տեղի կունենա հոկտեմբերի 15-ին: