Արտաշատի Արազի փողոցի թիվ 8 տան դիմաց, հոկտեմբերի 13-ի երեկոյան,  «ԳԱԶ-2417» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 70-ամյա կնոջը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ վարորդը  դիմել է փախուստի:

Կատարվում է քննություն: