Երեւանի Ջանիբեկյան փողոցի թիվ 3 հասցեի մոտ, հոկտեմբերի 13-ին, կեսգիշերին մոտ, իրար են բախվել «Մերսեդես» եւ «Օպել» մակնիշի ավտոմեքենաները, որից հետո նաեւ՝  մայթեզրին կայանված  մեկ այլ  «Օպել»-ի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Օպել»-ներից մեկի  վարորդը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: