Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, հոկտեմբերի 13-ին, ժամը 12.30-ին, Սասունցի Դավթի կայարանամերձ հրապարակից բերման են ենթարկել 26-ամյա Արման Դ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա օգոստոսի 30-ից ոստիկանության Էրեբունիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի 2-րդ մասի (մի խումբ անձանց կողմից կատարված կողոպուտ), 177 հոդվածի 2-րդ մասի (խոշոր չափերով գողություն) եւ 165 հոդվածի 1-ին մասի (անչափահասին հանցանքի կատարմանը ներգրավելը) մեղադրանքով:





























