Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ եւ Սյունիքի մարզային վարչության ծառայողները Մեղրի-Քաջարան ճանապարհի 35-րդ կմ-ից, թմրամիջոց ապօրինի պահելու կասկածանքով, բերման են ենթարկել «Տոյոտա-Վիտս» մակնիշի ավտոմեքենա` վարորդի եւ 2 ուղեւորների հետ միասին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ուղեւորներից մեկի խուզարկությամբ` սպորտային ուսապարկի գրպանից, հայտնաբերվել է 97,83 գ կշռով գորշ, մուգ դարչնագույն, հաշիշ թմրամիջոցին նմանվող զանգված:
Նյութերի նախապատրաստման ընթացքում նույն ուղեւորի մոտից հայտնաբերվել է եւս 8,2 գ եւ 1.5 գրամ համանման զանգվածներ
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:





























