Հայաստանի տարածքում, հոկտեմբերի 11-ից 14-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է սպանության եւ սպանության փորձի 1-ական դեպք, որոնք բացահայտվել են:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 34 դեպքից բացահայտվել է 30-ը,  իսկ  խարդախության  9 եւ խուլիգանության 3 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է գողության 6 դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 6,  գողության եւ խարդախության 1-ական  դեպք:

Անցած 3 օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է 36 ավտովթար. 2 մարդ զոհվել է, 50-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: