Ղուկասավան-Դարակերտ ճանապարհին՝ Ղուկասավան գյուղի հատվածում, հոկտեմբերի 13-ին, ժամը 16.00-ի սահմաններում, իրար են բախվել   «Մերսեդես», «Տոյոտա», «ԲՄՎ X-5» եւ «ՎԱԶ-2112»  մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «ՎԱԶ-2112»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է   հիվանդանոց:

Կատարվում է քննություն: