Արարատի մարզի Դալար գյուղում, այսօր՝ հոկտեմբերի 14-ին, ժամը 00.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան բախվել է  ճամփեզրին կայանված «FORD TRANSIT»  մակնիշի ավտոմեքենային:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «FORD TRANSIT»-ի 3 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: