«Յունիբանկը» Հայաստանում գործող բոլոր 43 մասնաճյուղերում տեղադրել է վճարային տերմինալներ, որոնց միջոցով հաճախորդները բանկային հաշվի համալրումն ու վարկի մարումը կարող են կատարել ինքնուրույն: Բանկի եւս 2 մասնաճյուղ, որոնցից մեկում նույնպես տեղադրված է տերմինալ,  գործում են ԼՂՀ-ում:

Տերմինալի պարզ եւ մատչելի շահագործման շնորհիվ վճարումը կատարվում է հաշված րոպեների ընթացքում: Հաճախորդը պարզապես պիտի ընտրի իրեն անհրաժեշտ գործարքը եւ հետեւի տերմինալի էկրանին առաջարկվող քայլերի հերթականությանը:

Հաշվի առնելով տերմինալներից օգտվող հաճախորդների թվաքանակի եւ գործարքների ծավալների աճը, մոտ ապագայում «Յունիբանկը» նախատեսում է ընդլայնել ծառայությունների ցանկը, որոնց դիմաց կարելի է վճարումները կատարել ինքնուրույն, առանց բանկային աշխատակցին դիմելու: Տերմինալներով իրականացված գործարքների ծավալն ամսական կտրվածքով աճել է գրեթե վեց անգամ: