Երեւանի Վաղարշյան 18 հասցեում փորման աշխատանքներ կատարելիս այսօր՝ հոկտեմբերի 14-ին գետնի տակով անցնող էլեկտրալարը հոսանքահարել է հայր եւ որդի 55-ամյա Ջիվան Ավետիսյանին եւ 28-ամյա Նորայր Ավետիսյանին: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանությունից:
Փաստի առթիվ ոստիկանությունում հետաքննություն է սկսվել: Տուժածներին տեղափոխել են այրվածքաբանության կենտրոն:
Այրվածքաբանության կենտրոնից NEWS.am-ին փոխանցեցին, որ որդու կյանքին վտանգ չի սպառնում, իսկ 55-ամյա Ջիվան Ավետիսյանը իրենց մոտ է տեղափոխվել այրվածքային շոկային վիճակում եւ վիճակը այս պահին ծանր կայուն է:





























