Երեւանի Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամասը, մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի եւ հարակից արտադրական տարածքներում, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասի 6-22 փողոցներում եւ 1-6 փողոցներում՝ մասնակի, հոկտեմբերի 16-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի ջրամատակարարումը: Այդ մասին հայտնում են «Երեւան Ջուր» ընկերությունից:

Նույն օրը ջրագծի վթարի կանխարգելման աշխատանքների հետ կապված կդադարեցվի նաեւ Արմավիրի մարզի Մերձավան գյուղի ջրամատակարարումը: