Լոռու մարզում 4 գլուխ խոշոր եղջերավոր կենդանիներից սիբիրախտ հիվանդություն վերջնական ախտորոշվել է մեկ խոշոր եղջերավոր կենդանու մոտ, որը պատկանում է Լոռու մարզի Հարթագյուղ համայնքի բնակիչ Հայկազ Խաչատրյանին: Այդ մասին ասվում է Հայաստանի ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հաղորդագրության մեջ:
Հիվանդ կենդանու մսեղիքը՝ 55 կգ, եւ կաշին համապատասխան կարգով վնասազերծվել եւ ոչնչացվել են: Հարթագյուղ համայնքի բոլոր խոշոր եղջերավոր կենդանիները կրկնապատվաստվել են հակասիբիրախտային պատվաստանյութով:
ՀՀ օրենսդրությամբ նախատեսված՝ սպանդին ներկայացվող պահանջների խախտմամբ մորթ իրականացրած բնակիչների նկատմամբ իրականացվում է վարչական վարույթ. նրանք համապատասխան կարգով կենթարկվեն վարչական պատասխանատվության:
Այս պահի դրությամբ Լոռու մարզի Հարթագյուղ համայնքում հիվանդության նոր դեպքեր չկան:





























