Ալավերդի-Ախթալա ավտոճանապարհին   այսօր՝ հոկտեմբերի 14-ին, ժամը 19:30-ի սահմաններում «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդ, 29-ամյա Կարեն Աբովյանը դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի եւ բախվել MAN մակնիշի ավտոբուսին, որը վարում էր 55-ամյա Գագիկ Ցագոյանը: Ավտոբուսը Թբիլիսից վերադառնում էր Երեւան: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ոստիկանությունից: 

«Մերսեդեսի» ուղեւորներից՝ Օձուն գյուղի բնակիչ Ավիկ Կարենի  Ջանինյանը տեղում մահացել է: Իսկ վարորդ Կարեն Աբովյանն եւ ուղեւոր Սարգիս Թամազյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ալավերդու բժշկական կենտրոն: Ավտոբուսի տասնյակ ուղեւորներից ոչ ոք չի տուժել:

«Ալավերդի» բժշկական կենտրոնից էլ  NEWS.am-ին հայտնեցին, որ  Կարեն Աբովյանի եւ Սարգիս Թամազյանի վիճակը ծանր է: Նրանք հիվանդանոց են տեղափոխվել  պոլիտրավմա, գանգուղեղային տրավմա ախտորոշմամբ: Այս պահին կազմակերպվում է նրանց տեղափոխությունը Երեւան: