Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղի մոտակայքում տեղի է ունեցել վթար: ԱԻն լրատվական ծառայությունից հայտնում են, թե ահազանգը ստացվել է հոկտեմբերի 14-ին, ժամը 20.23-ին:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռեւս չբացահայտված հանգամանքներում Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 93-րդ կմ-ում «ԲՄՎ» մակնիշի 35ՍՏ491 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` 1982թ. ծնված  Ալբերտ Միգոյան) դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ գլորվել ձորը (մոտ 8 մ խորությամբ):

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: Զոհեր եւ վիրավորներ չկան: