Հայաստանում այս տարվա սեպտեմբերի 1-ի դրությամբ՝ ԱՊՊԱ պայմանագիր է կնքվել մոտ 383.9 հազար ավտոտերերի հետ: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոն:

Հուլիսի համեմատ ապահովագրված ավտոմեքենաների թիվն ավելացել է ընդամենը 1,6 հազարով, ինչն աճի բավական ցածր ցուցանիշ է:

Ապահովագրական վճարների ընդհանուր գումարը հունվար-օգոստոսին կազմել է մոտ 11,5 մլրդ դրամ, փաստացի հատուցվել է մոտ 6,8 մլրդ դրամ: Ընդ որում՝ միայն օգոստոսին հատուցումները կազմել են մոտ 1 մլրդ դրամ՝ նախորդ ամսվա համեմատ ավելանալով մոտ 300 մլն դրամով: Օգոստոսին հատուցումների նման աճը ԱՊՊԱ-ի համար կարելի է ինչ-որ առումով անսպասելի հաարել;

Օգոստտոսին տեղի է ունեցել մոտ 4270 վթար՝ նախորդ ամսվա 4040-ի համեմատ; Մեկ պատահարի հատուցման միջին չափը օգոստոսին կազմել է մոտ 192,3 հազ. դրամ՝ 6,5 հազ. դրամով գերազանցելով նմախորդ ամսվա ցուցանիշին;

Համակարգի վնասաբերության ցուցանիշը հունվար-օգոստոսին կազմել է 73%, ինչը հունվար-հուլիս ժամանակահտվածի ցուցանիշից պակաս է 1%-ով: