Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը դեմ է քաղաքում «չայնա-թաունների» ստեղծմանը: Նրա խոսքով՝ Մոսկվայում նման թաղամասերի ստեղծումը  կարող է ծանր հետեւանքների հանգեցնել ինչպես քրեական առումով, այնպես էլ քաղաքացիների ինքնազգացողության: Այս մասին հաղորդում է «Lenta.Ru»-ն:

Նա ընդգծել է, որ Մոսկվան՝ ի տարբերություն այլ խոշոր մեգապոլիսների, ունի լավ կառուցապատված տարածք՝ ինչպես կենտրոնում, այնպես էլ ծայրամասերում:

Հիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանը թույլ չի տա փակ էթնիկական անկլավների առկայություն:

Պուտինը Ռուսաստանում փակ անկլավներ չի հանդուրժի 

Մոսկվայի քաղաքապետի հայտարարությունը հնչել է Արեւմտյան Բիրյուլեւո շրջանում տեղի ունեցած անկարգությունների ֆոնին: