Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանում է վերականգնել Ռուսաստանի կայսրությունը եւ համարում դա իր հիմնական առաքելությունը: Այս մասին այսօր` հոկտեմբերի 15-ին ասաց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը:
Նրա խոսքով, դրանով մեր ինքնիշխանությանը վտանգ է սպառնում: «Դրանով Հայաստանը կորցնելու է իր կիսատ-պռատ ազատությունը եւ կողմնորշվելու է դեպի անազատություն: Այս պայմաններում հայտնվում է Զորի Բալայանի նամակը, որտեղ մենք չկան, կա միայն Ռուսաստան եւ հիշատակվում է Պարսկաստանը: Դա չիմացություն է: Նա այդ հայտարարությամբ զարգացրեց Ռուսաստանի կայսրությունը վերականգնելու Սերժ Սարգսյանի պատրաստակամությունը»,- հիմնավորեց Պարույր Հայրիկյանը եւ ավելացրեց, որ Բալայանը լավ մտավորական է, բայց հայ մտավորական չէ: Պարույր Հայրիկյանը նշեց, որ իրեն հայ կարող է համարել նա, ում ծնողներից մեկը հայ է: «Հայ է ամեն ոք, ով սերում է հայ ծնողներից: Իսկ Ռաֆայել Պատկանյանը ասում է հայ է ամեն ոք, ով պայքարում է անկախ Հայաստանի համար: Իմ լավ բարեկամը լինելով հանդերձ՝ կասկասծում եմ, որ Բալայանը երբեւէ կարդացել է Պետրոս Դուրյան, Ռաֆայել Պատկանյան: Արցախից բացի Հայաստանի ուրիշ նահանգներ էլ են եղել` Վան, Տարոն: Կամ գիտի՞ Սեւրի պայմանգրի մասին»,- մանրամասնեց Պարույր Հայրիկյանը: ԱԻՄ նախագահը նաեւ ընդգծեց, որ կայսրություն ստեղծելու համար պետք լինի, Ռուսաստանը մուսուլմանություն էլ կստեղծի եւ, եթե այսօր դեմ են միասեռականությունը, վաղը միասեռականների հավաքատեղի կդառնա:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























