«ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան հոկտեմբերի 14-ին, ժամը 16.50-ի սահմաններում, Երեւանի Ներքին Չարբախի 3-րդ փողոցի թիվ 56 հասցեի մոտ բախվել է էլեկտրասյանը, այնուհետեւ՝ պատին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե վարորդը՝ 1989 թ. ծնված Անդրանիկ Օհանյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նույն օրը, ժամը 22.10-ին, գիտակցության չգալով՝ մահացել է:

Կատարվում է քննություն: