«Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան հոկտեմբերի 13-ին, ժամը 21.00-ին, Երեւանի Իսակովի պողոտայում բախվել է «ՎԱԶ-2121» եւ «Օպել-Աստրա» մակնիշի ավտոմեքենաների:

Պատահարի հետեւանքով «Մերսեդես-Բենց»-ի վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Հոկտեմբերի 13-ին, ժամը 22.10-ին, Երեւանի Ամիրյան եւ Զաքյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Կավասակի» մակնիշի մոտոցիկլետ եւ «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենա:

Վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Հոկտեմբերի 14-ին, ժամը 10.00-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 19 շենքի բակամիջյան ճանապարհին վրաերթի է ենթարկել 74-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Հոկտեմբերի 14-ին, ժամը 15.00-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երեւանի Գյուլբենկյան փողոցի թիվ 34/Ա շենքի բակում վրաերթի է ենթարկել 69-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Հոկտեմբերի 14-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Երեւանի Տիգրան Մեծի պողոտայում թիվ 46 երթուղու միկրոավտոբուսի կտրուկ արգելակման հետեւանքով 15-ամյա ուղեւորուհին գլխով հարվածել է երկաթաձողին եւ մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:

Բոլոր դեպքերով կատարվում է քննություն: