Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո՝ հոկտեմբերի 14-ին, ժամը 06.20-ին, ոստիկանության Նաիրիի բաժին է ներկայացել 1973 թ. ծնված Բարիկ Ղ.-ն:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա սեպտեմբերի 12-ից Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 113 հոդվածի /դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը/ 1-ին մասի եւ 235 հոդվածի /ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը/ 1-ին մասի մեղադրանքով սահմանված պատժի կրումից խուսափելու համար:





























