Երեւան քաղաքի Վարդաշենի 66/1 շենքում բնակվող բնակիչները որպես նվիրատվություն կստանան իրենց զբաղեցրած տարածքները: Հարցը ներառվել է ՀՀ կառավարության հոկտեմբերի 17-ի նիստի օրակարգում: Բնակիչները բազմիցս դիմել են ՀՀ նախագահին, ՀՀ կառավարություն` խնդրելով լուծել իրենց կողմից երկար տարիներ զբաղեցրած կացարաններն իրենց նվիրելու հարցը, հայտնելով, որ նրանցից շատերը (հիմնականում՝ մանկավարժներ)  երկար տարիներ ազգանվեր գործունեություն են ծավալել, ջանք ու եռանդ չեն խնայել մատաղ սերնդի կրթման եւ դաստիարակության համար, սակայն զրկված են նորմալ մարդուն վայել՝ սեփական «տանիք» ունենալուց:

Երեւան քաղաքի Վարդաշեն 66/1 հասցեի հանրակացարանից պետական սեփականություն համարվող բնակելի տարածքները թվով 75-ն են, որոնցից մինչ այսօր սեփականաշնորհվել է թվով 6-ը: Կառավարության որոշումը վերաբերում է 34 բնակարանների: