Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում Հայաստանի ՊՆ ռազմական ոստիկանության հատուկ օպերատիվ ծառայության աշխատակիցների կողմից հոկտեմբերի 14-ին կաշառք ստանալիս ձերբակալվել է ՀՀ ՊՆ Արմավիրի զինվորական կոմիսարիատի պահեստազորի զինվոր-սերժանտների հաշվառման, ամրագրման բաժանմունքի պետ, մայոր Է. Լ. Սարդարյանը:

Հոկտեմբերի 9-ին մայոր Է.Սարդարյանը իր աշխատասենյակում կաշառք է պահանջել Արմավիրի մարզի Նոր Արտագերս գյուղի բնակիչ Գ. Ա.-ի կորցրած զինվորական գրքույկը մեկ շաբաթվա ընթացքում տրամադրելու համար:

Փաստի առթիվ հոկտեմբերի 12-ին քրեական օրենսգրքի 311-րդ 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: