Հայաստանի գլխավոր դատախազությունը չի հաստատում դատախազի տեղակալ Արմեն Դանիելյանի աշխատանքից ազատվելու մասին լուրերը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Գլխավոր դատախազության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանն ասաց, որ գլխավոր դատախազի տեղակալին աշխատանքի ընդունում եւ ազատում է հանրապետության նախագահը,դա մեր իրավասությունից դուրս է:

Նշենք, որ դատախազության մեր աղբյուրները հաստատում են լրատվամիջոցների տեղեկությունները, որ Արմեն Դանիելյանը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել: