Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար Նունե Խաչատրյանը կազատվի զբաղեցված պաշտոնից` իր դիմումի համաձայն: Այդ մասին տեղեկատվությունը հրապարակվել է ՀՀ կառավարության պաշտոնական կայքում:

Ն. Խաչատրյանն աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցնում է 2002 թվականից: