Ակցիայի ժամանակ վնասել են Նախախորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանի մեքենան: Նախախորհրդարանի քարտուղարությունից հայտնում են, Կոմիտաս փողոցի վրա գտնվող «Երեւան սիթի» սուպերմարկետին հարող Տիգրանյան փողոցում «Բոյկոտենք «Երեւան սիթի» սուպերմարկետները» ակցիայի ժամանակ դանակով պատռել են Նախախորհրդարանի միկրոավտոբուսի եւ Նախախորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանի անձնական օգտագործման ավտոմեքենայի բոլոր անիվները:

20 րոպե առաջ այդ մասին տեղեկացրել են Արաբկիրի ոստիկանությանը, սակայն մինչ այս պահը ոստիկանները դեպքի վայր չեն ժամանել:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am