Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը, Իդ ալ-Ադհ (զոհաբերության մահմեդական տոն) տոնի առթիվ, Դամասկոսի Աս-Սեյիդ Հասիբ մզկիթում աղոթքի է մասնակցել:
Ինչպեաս հաղորդում է ՍԻրիայի պետական տեղեկատվական ՍԱՆԱ գործակալությունը, նախագահի հետ արարողությանը մասնակցել են կառավարության, իշխող «Արաբական սոցիալիստական վերածնման» կուսակցության անդամները, պատգամավորներ, երկրի գերագույն մուֆթին, մահմեդական հոգեւորականներ, ինչպես նաեւ մեծ թվով հասարակ սիրիացիներ:
Արարողության ավարտից հետո մարդիկ շրջապատել են Ասադին եւ շնորհավորել տոնի առթիվ:





























