Մեքսիկայի կենտրոնական Պեուբլա նահանգի գազաբաշխիչ կայանում պայթյուն է որոտացել, որի արդյունքում հրդեհ է բռնկվել։ Առնվազն չորս մարդ զոհվել, 6-ը վիրավորվել են։
Դեպքը կատարվել է հոկտեմբերի 15-ին Ամասոկ շրջանի արդյունաբերական գոտում։
Պայթյունը տեղի է ունեցել Tomza ընկերությանը պատկանող գազաբաշխիչ կայանում, որից անմիջապես հետո իշխանությունները արտակարգ տարհանում են սկսել արդյունաբերական գոտուց երկու կմ շառավղով գտնվող բնակելի տներից: Միայն երբ հրշեջներին հաջողվել է տեղայնացնել հրդեհը, բնակիչներին թույլատրել են վերադառնալ իրենց բնակարաններ, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Դեպքի վայրում մինչեւ հիմա հերթապահում են շտապօգնությունը եւ փրկարարները:





























