Երևանի Իսրայելյան փողոցի թիվ 37 շենքի մոտակայքում, այսօր՝ հոկտեմբերի 16-ին, ժամը 02:20-ի սահմաններում, ավտոմեքենա է այրվել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.26-ին, մարվել՝ 02.29-ին: Այրվել է Ա. Ն.-ին պատկանող «Աուդի A-4» մակնիշի 93 ՕM 999 համարանիշով ավտոմեքենայի շարժիչի հատվածը՝ ամբողջությամբ: