ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին Լոնդոնում տուգանել են ավտոմեքենան սխալ կայանելու համար:
The Daily Mail պարբերականի տվյալներով՝ երբ Քլինթոնի ավտոմեքենան հոկտեմբերի 11-ին մոտ 45 րոպե առանց վճարելու կանգնել է Chatham House-ի մոտ, դրան է մոտեցել կայանման ծառայության աշխատակիցը եւ 80 ֆունտի չափով տուգանք սահմանել:
Քլինթոնին ուղեկցել են Գաղտնի ծառայության հինգ աշխատակիցներ, սակայն նրանք թույլ են տվել, որ կայանման ծառայության աշխատաիցը կատարի իր պարտականությունները:
Պարբերականն ընդգծում է, որ չնայած Քլինթոնի տուգանել են 80 ֆունտով, նա կարող է տնտեսել: Տեղական օրենքով, եթե տուգանքը վճարվի երկու շաբաթվա ընթացքում, կարելի է վճարել տուգանքի միայն կեսը:





























