Լոռիի մարզի Ստեփանավան քաղաքում այսօր՝ հոկտեմբերի 16-ին, սպանություն է տեղի ունեցել: NEWS.am-ի թղթակցին ոստիկանության Լոռիի մարզային վարչությունից հայտնեցին, որ ժամը 02.20-ին ահազանգ է ստացվել Ստեփանավանի Թելմանի փողոցի 48-րդ տան բնակիչ, 43-ամյա Արա Ռոմեի Հախվերդյանի սպանության մասին:
Այնուհետեւ լուսադեմին՝ ժամը 07.05-ի սահմաններում. բերման է ենթարկվել 24-ամյա Արեն Հրանտի Հարությունյանը:
Պարզվել է, որ հոկտեմբերի 16-ին, ժամը 00.10-ի սահմաններում, Ստեփանավանի Արեւելյան 6 շենքի 12 բնակարանում Արեն Հարությունյանը դանակով հարվածել եւ ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել է Ա Հախվերդյանին:
Հանցագործության գործիք դանակն առգրավված է: Հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ-ի104 հոդվածի 1-ին մասի (դիտավորյալ սպանություն) հատկանիշներով: 24-ամյա երիտասարդը ձերբակալված է:





























