Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզում կվերսկսի Արգիճի փոքր ՀԷԿ-ի շինարարությունը: Շինարարական աշխատանքները սկսել էին 2007 թ., սակայն այնուհետ դադարեցվել են ճգնաժամի պատճառով:

ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 17-ի նիստում պատրաստվում է հարկային արտոնությւոն տրամադրել «Հիդրո կորպորացիա» ընկերությանը՝ ապակեմանրաթելային խողովակների ներմուծման համար:

Արգիիճի ՀԷԿ-ը կունենա 11 ՄՎտ հզորություն:

Նշենք, որ «Հիդրո կորպորացիա» ընկերության հիմնադիրներից մեկը Իրանի քաղաքացի Ժորժիկ Աբրահամյանն է: