«Մեգա մեդ» ընկերությունը Հայաստանում բժշկական գործիքների արտադրություն կհիմնի; ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 17-ի նիստում պատրաստվում է հավանության արժանացնել ընկերության ներդրումային ծրագրի շրջանակներում ավելացված արժեքի հարկի վճարման տարկետում տրամադրելու հարցը:
Ներմուծվող սարքավորումների մի մասը նախատեսված է ներարկիչների արտադրության համար:
Նշենք, որ «Մեգա մեդի» հիմնադիրը ռուսական «Ռոսմեդպրոմ» ընկերությունն է, որը մասնագիտանում է բժշկական սարքավորումների եւ գործիքների մատակարարման ոլորտում:





























