Երեւանի Ռոստովյան եւ Աթոյան փողոցների խաչմերուկում, հոկտեմբերի 15-ին, ժամը 08.00-ի սահմաններում, «BMW-528» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Մերսեդես-Բենց E-320» մակնիշի ավտոմեքենային, որից հետո վերջինս բախվել է «ՎԱԶ-2115» մակնիշի ավտոմեքենային:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատահարի հետեւանքով «BMW-528»-ի ուղեւորը, «Մերսեդես-Բենց E-320»-ի վարորդը եւ 3 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























