Երեւանի Արմենակյան եւ Սարալանջի փողոցների խաչմերուկում, հոկտեմբերի 15-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Ֆոլքսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենային:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Օպել»-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:





























