Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեմ է արտարժույթով վարկերն արգելելու պատգամավոր Հրանտ Բագրատյանի առաջարկին: «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին Հ. Բագրատյանի օրենսդրական նախաձեռնության բացասական եզրակացությունը կհաստատվի ՀՀ կառավարության հոկտեմբերի 17-ի նիստում:

Հ. Բագրատյանի առաջարկով՝ 2014 թ. հունվարի 1-ից պետք է արգելել արտարժույթով տրամադրած վարկերը;

ՀՀ ֆինանսների նախարարության պատրաստած պատասխանում նշվում է, որ սպառողական վարկերն այսօր էլ արգելվում է տրամադրել արտարժույթով, սակայն բիզնես վարկերը արտարժույթով տրամադրվում են հիմնականում արտերկրի գործընկերների հետ հարաբերությունների կարգավորման նպատակով; Սակայն այս պատասխանը չի բացատրում, թե ինչու ե՞ն գյուղատնտեսական վարկերի մեծ մասը տրամադրվել արտարժույթով: